Ամառ է և մեղրաքամի եռուն շրջան: Այսօր ես մասնակցեցի մեղրաքամին, այն շատ հետաքրքիր և աշխատատար պրոցես է: Մեղրաքամը տեղի է ունենում ամեն տարի`միայն հուլիս և օգոստոս ամիսներին: Մեղվապահը մեղրով լցված ոսկեգույն շրջանակները հանում է մեղվափեթակի միջից և, դնելով մեղրաքամ մեքենայի մեջ, սկսում է ձեռքով պտտեցնել այն: Հասունացած մեղրը դուրս է ժայթքում մեղվաբջիջներից և նստելով մեքենայի պատերին ՝ դանդաղ ծորում ու հավաքվում է ներքևում: Երբ հավաքվում է բավականին մեղր, բացվում է մեքենայի ծորակը եւ մեղրը լցվում է ամանի մեջ:
Վարդուհի Երանոսյան` «Հուլիս եւ օգոստոս ամիսները` մեղրաքամի եռուն շրջան» (mynews.am)