Մեկ հեկտար հողատարածքից ընդամենը 3 պարկ ցորեն: Եղվարդցի Ալբերտ Սարիբեկյանը չի պատրաստվում վճարել ՀՀ կառավարության կողմից կողմից փոխառության պայմանագրով տրված ցորենի դիմաց; Նա տառապում է ձայնալարերի լուրջ հիվանդությամբ, սակայն կարողանում է հասկացնել իր բողոքը:
«Ըստ պայմանագրի յուրաքանչյուր կես հեկտար հողատարածքի համար ցանկացողներին տրամադրվել է 150 կիլոգրամ առաջին վերարտադրողության ցորեն,որի դիմաց փոխառուն պարտավորվել է վերադարձնել 24 000 դրամ:Մեծ ծախսեր կատարելուց հետո կանգնել ենք փաստի առաջ»,-ասաց Ալբերտ Սարիբեկյանը։
Քաղաքապետարանում ցորենի վատ արդյունքը փորձում են կապել եղանակային պայմանների հետ; Սակայն փաստն այն է, որ կողք-կողքի գտնվող երկու 2 դաշտերում տարբեր արդյունքներ են գրանցվել;
Ցորենի լավ բերք են ստացել նրանք,որ վստահել են իրենց կողմից բազմիցս փորձարկած սերմացուին;Իսկ առաջին վերարտադրողության ցորենը ամենուր նույն արդյունքն է տվել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ