Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը հարցին, թե իր կարծիքով հնարավո՞ր է Վանո Սիրադեղյանի վերադարձը եւ ըստ իրեն, ի՞նչ նպատակ է հետապնդում ֆեյսբուքյան «Ելք» խմբի ստորագրահավաքը՝ պատասխանեց. «Կարծում եմ, որ լավ կլինի՝ յուրաքանչյուր հայ վերադառնա իր հայրենիքը: Եթե կարողանա վերադառնա՝ լավ կլինի»:
Մեր հարցին՝ իսկ Վանո Սիրադեղյանի կարիքը կա՞ այսօր Հայաստանում՝ նա պատասխանեց. «Բոլոր հայերի կարիքը կա այսօր Հայաստանում, մանավանդ՝ հիմնադիր անդամների, հիմնադիր քաղաքացիների կարիքը մեր հանրապետությունում բոլորն էլ պիտի ունենան: Հայաստանի Հանրապետությունը չպետք է նման հարց բարձրացնի՝ պե՞տք է Վանո Սիրադեղյանի վերադարձը, թե՞ պետք չի: Հայաստանը հենց այդ մարդիկ են՝ բոլորը միասին, առանց նրանցից մեկի Հայաստանն ամբողջական չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ