Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր հուլիսի 16-ից հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Նարինե Պետրոսյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում բնակվող իր եղբայրը: Նարինեն կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում եղբորն այցելելու համար:
Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օր գրանցված 50,000-րդական բաժանորդներից տասնմեկը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: