Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մխիթար Պապոյանը փոխում է Վահրամ Քերոբյանի խափանման միջոցը (ֆոտոշարք)

Հուլիս 26,2012 18:24

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին տեղի ունեցած 5 մլն-ի գողության գործով այսօրվա դատաքննությունը շարունակվեց թիվ 5-րդ դահլիճում, քանի որ ամբաստանյալներից մեկի՝ Ստեփան Հովակիմյանի ինքնավնասման (նախաբազկի շրջանում սուր-ծակող գործիքով կտրել է) պատճառով ոստիկանությունը տեղազննություն էր անցկացնում թիվ 1-ում:

Դատավորը սանկցիա կիրառեց Ստեփան Հովակիմյանի նկատմամբ՝ 2 ժամով զրկելով նրան մասնակցել դատական նիստին: Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը առարկեց, խնդրելով մինչեւ նիստը որպեսզի տեսակցի իր պաշտպանյալի հետ, ճշտի նրա դիրքորոշումը: Սակայն, քանի որ դատակոչված վկա, այս գործով մեղադրյալ Վահրամ Քերոբյանի մայրը՝ Ռուզաննա Քերոբյանը դեռ ցուցմունք չէր տվել, հետեւաբար Վահրամի պաշտպանական կողմը առարկեց, ասելով, որ վկայի ցուցմունքից հետո նա կարող է իր պաշտպանյալի դիրքորոշումը ճշտել:

Ռուզաննա Քերոբյանի սկանդալային հայտարարությունը փոխեց այս դատաքննության ընթացքը: Նա հայտնեց, որ իր որդու՝ Վահրամի հեռախոսազրույցները, որոնք ինքը լսել է, պարզել է, որ Վահրամը չի կատարել գողությունը: Նրան մի քանի անգամ զանգել է Ստեփանը, հոդորել գողության մասին, սակայն Վահրամն անջատել է հեռախոսը, իսկ երբ Ստեփանը նրան տվել է կինոթատրոնի դրամարկղի բանալին, Վահրամը մտել է կինոթատրոն, սակայն քիչ հետո դուրս գալով՝ նորից բանալին տվել է նրան, ասելով, որ չի կարող կատարել գողությունը:

Ռ. Քերոբյանը հրաժարվեց պատասխանել կողմերից որեւէ մեկի հարցերին: Իսկ Վահրամը դատախազ Սամվել Հարությունյանի այն հարցին, թե հավատում է իր մոր ցուցմունքին, նույնպես հրաժարվեց պատասխանել:

Օրվա լարվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ Վահրամի պաշտպանը՝ ճանաչված փաստաբան Լուսինե Սահակյանը, միջնորդեց, որպեսզի փոխվի իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ նրա նկատմամբ կիրառվի այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի տեսքով: Իսկ Վահրամի մյուս պաշտպանը՝ Երվանդ Վարոսյանը խնդրեց, որ գումարի չափը լինի ողջամիտ:

Դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո իր որոշմամբ փոխեց Վահրամ Քերոբյանի խափանման միջոցը՝ 500 հազար դրամի չափով գրավ կիրառելով: Գրավի գումարը մուծելուց հետո Վահրամը նույն պահին կազատվի ազատազրկման վայրից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Երեւան քաղաքի ավագ դատախազ Սամվել Հարությունյանին հարցրինք, թե արդյոք ինքը հարվածե՞լ է Ստեփան Հովակիմյանին, ինչպես պնդում է Ստեփանի հայրը: Նա չժխտեց եւ ասաց, որ հարվածել է այն ժամանակ, երբ խոսափողը ամբաստանյալը վերցրեց եւ ոտքով հարվածեց իրեն:

Ի դեպ, մենք հարվածելու պահը չէինք նկատել, որովհետեւ դահլիճում այդ պահին վատացել էր ամբաստանյալներից մեկի մորաքույրը, նրա մոտ սրտի ուժեղ նոպա էր սկսվել, մենք հազիվ կարողանում էինք տեսնել ոստիկաններին դիմադրող Ստեփանին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 15-ին:

PrevPhoto
NextPhoto

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031