Այսօր կառավարության շենքի առջեւ նաեւ Աջափնյակ համայնքի Կիլիկյան թաղամասի բնակիչներն էին ցույցի դուրս եկել: Բնակիչներից մեկի պատմելով, թաղամասի բնակիչները 10 տարվա ժամկետով վարձակալության են վերցրել թաղամասի հողատարածքներ, բայց ժամկետը դեռ չավարտված, նրանց քաղաքապետարանից տեղեկացրել են, որ տարածքը վաճառված է ու պետք է ազատեն. «90 հոգու հող է՝ 25 հեկտար, մենք մեր 25 հեկտար հողն ենք պահանջում»: Բնակչի խոսքերով, վարձակալության ժամկետն ավարտվելու էր դեկտեմբերին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ