ՀՀ նախագահի նստավայրի առաջ hունիսի 7-ին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այս անգամ հացադուլ է սկսել ՀՀ Ոստիկանության շենքի առաջ`պահանջելով ոստիկանությունում արտաժամյա աշխատած իր հասանելիք 2,5 մլն դրամը:
Ալումյանին են մոտեցել ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության աշխատակիցները և խորհուրդ տվել դադարեցնել հացադուլը, իսկ իր պահանջները Ոստիկանության ղեկավարությանը ներկայացնել գրավոր ձևով, սակայն Ալումյանը հրաժարվել է:
Նշենք, որ Ալումյանը 5 անչափահաս երեխաների հայր է: Մնալով առանց աշխատանքի` Ալումյանը հունիսի 7-ին ինքնահրկիզման փորձ է կատարել ՀՀ նախագահի նստավայրի առաջ`պահանջելով վճարել իրավապահ մարմիններում արտաժամյա աշխատանքի համար և բժշկական աջակցութուն ցուցաբերել իր հաշմանդամ աղջկան: Բժշկական աջակցության հարցն արդեն լուծված է, և մոտ ժամանակներս Ալումյանի աղջիկը կվիրահատվի:
«ԱրմԻնֆո»