Հուլիսի 21-ին Վրաստանի Թեքալի գյուղում հասարակական լսումների ժամանակ իր ելույթում եւ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում Մառնեուլիի ադրբեջանցիների ՀԿ սեկտորի ներկայացուցիչ, 25-ամյա Զաուր Դարղալին ասաց, որ Հարավային Կովկասում խաղաղության, երկխոսության, համագործակցության համար պետք է ավելի շատ ներգրավել երիտասարդությանը, որովհետեւ նոր սերունդն ապագայում ավելի հեշտ կարող է ընդհանուր հայտարարի գալ:
Նրա խոսքերով ` երիտասարդների գիտակցության մեջ ագրեսիան ավելի քիչ է, ճիշտ է` լրատվական միջոցները ինչ-որ ֆոբիաներ են ստեղծել, սակայն որ դրանք այնքան խոր չեն նստել նոր սերնդի մեջ, կարելի է անվստահության սառույցը կոտրել:
Ըստ Զաուր Դարղալիի`Հարավային Կովկասի երեք երկրներում կան երիտասարդական կազմակերպություններ, պետք է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ համայնքների երիտասարդության հանդիպումներ, նրանց միջեւ բարեկամանական հարաբերություններ ձեւավորել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ