Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով կառավարության շենքի մոտ բողոքի եկած Ավան Առինջի բնակիչ Ջուլիետայի ասածներին, թե իր 25 տարվա մշակած հողատարածքը առանց իրեն տեղեկացնելու գաղտնի աճուրդի ժամանակ գնել է պարոն Հայրապետյանը, ասաց.«Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, դիմեք համապատասխան կառույցներին, ձեզ ճիշտ պատասխանը կտան՝ օրինական է, անօրինական , ճիշտ է արված, թե սխալ: Եվ ես չեմ էլ պատկերացնում նույնիսկ դուք ինչի մասին եք հիմա խոսում: Ավան Առինջում ես նույնիսկ մի ոտնատեղի հող էլ չունեմ»:
Ջուլիետայի պնդմանը, թե 2004-ին պարոն Հայրապետյանը գնել էր այդ հողատարածքը ու որոշ ժամանակ անց վաճառել ուրիշին, պարոն Հայրապետյանը չմտաբերեց, թե նման առք ու վաճառք ինքը արել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ