Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետ Ադոնց. Եթե լավ հայ չեղար, ոչ մի երկրի լավ քաղաքացի չես դառնա

Հուլիս 26,2012 17:34

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանից Aravot.am-ը հետաքրքրվեց տեղի հայ համայնքով: Նա նշեց, որ շուրջ 30000 հայ է ապրում Բելգիայում, որից 5000-6000-ը այն հայերն են, որոնք դեռ մինչեւ Խորհրդային Միության փլուզումն էին այստեղ ստեղծագործում, աշխատում: 1991-ից հետո հայերի մի քանի ալիք է եկել այս երկիր, համայնքը համալրվել է թուրքահայերով եւ իրաքահայերով: Մյուս «մակարդակը» Հայաստանից եկածներն են: Շատերն այստեղ են տեղափոխվել, որովհետեւ մինչեւ վերջերս Բելգիան մնացել էր միակը ԵՄ անդամ երկրների մեջ, որը պահել էր համեմատաբար լիբերալ միգրացիոն ռեժիմները:

Տեղի հայ համայնքի քանակական տարրի մասին պատմելիս՝ դեսպանն առանձնացրեց մասնավորապես հայաստանցիներին, որոնցից շատերը, ցավոք, չունեն անգամ այն պարզ իրավունքները, որոնք պարտադիր են Բելգիայում ապրելու համար:

Պարոն Ադոնցի խոսքով, Բելգիայի իրականությանը ինտեգրվելու խնդիր կա եւ ինքնությունը պահպանելու խնդիր: Վերջինս կարեւոր է՝ սերունդներին հայ պահելու եւ հայեցի դաստիարակելու առումով: Դեսպանը համոզված է՝ եթե լավ հայ չեղար, ոչ մի երկրի լավ քաղաքացի չես դառնա:

Դեսպանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտում»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031