«Ինքը ցայտնոտի մեջ է ու փորձում է իրավիճակից դուրս գալ: Ես ընդհանրապես ցանկություն չունեմ վիրավորել իր անձին»,- .Slaq.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Նշենք, որ Վարդան Ղուկասյանը Աշոտ Աղաբաբյանին անվանել էր «բուֆետչիկ».
«Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել»,- Աշոտ Աղաբաբյանի մասին կարծիք էր հայտնել Վարդան Ղուկասյանը:
«Ինչ վերաբերում է հայրենիք դավաճանելուն, պատերազմի ժամանակ տեսանք` հայրենիք դավաճանողներն ովքեր են, ինչպիսին և ինքն ա: Խղճուկ վիճակում է հայտնվել նա»,- հավելեց Աշոտ Աղաբաբյանը:
Նշենք, որ Աշոտ Աղաբաբյանը երկու օր առաջ կայքերից մեկին տված հարցազրույցում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` ՀՀԿ-ից դուրս գալու մասին ասել էր. «Վարդան Ղուկասյանն ինքը սկի իրան պետք չի, ո՞նց կարա հանրապետականին պետք գա», ինչին հաջորդել էր Գյումրու քաղաքապետի բուռն արձագանքը` լի վիրավորական արտահայտություններով, որին կարող եք ծանոթանալ այստեղ: