Լատվիայում այսուհետ հնարավոր է ստանալ վարկեր 100-ից մինչև 1000 ԱՄՆ դոլար`գրավ թողնելով սեփական հոգիդ: Տվյալ վարկի տեսակից օգտվողի պայմանագրում նշվում է, որ եթե վարկ ստացողը բանկից ստացած ողջ գումարը ու նրա տոկոսները չմուծի սահմանված ժամկետում, որն է 90 օր, ապա բանկը լիիրավ իրավունք է ստանում ղեկավարելու վարկ ստացողի հոգին: Հարկ է նշել, որ արդեն 200 մարդու հոգի դրված է գրավի տակ:
Նախկին ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը (Ջուգաշվիլի) շատ է սիրել կարդալ: Ստալինի ընթերցանության սովորական նորման եղել է օրական մոտ 300 էջ: Նրա գրադարանը կազմված էր ավելի քան 20 հազար կտոր գրքից:
Ամենասառը մարմնի մասը քիթն է: Քթի ծայրի ջերմաստիճանը սովորաբար չի անցնում ցելսիուսի 22 աստիճանը:
Բոլոր լեզուներում ամենաշատը կրկնվում է «ե» ձայնավորը:
Վիճակագրության համաձայն՝ 25500 անգլերեն բառերի 93%-ը գրանցված են որպես ինչ-որ կայքերի դոմենային անվանումներ:
Անդրանիկ Ջալալյան