Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հայոցյան. «Հովհաննես Ղազարյանը ԱԺ-ի հետ այնքան էր կապված, ինչքան ՀՀՇ-ն` Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ»

Հուլիս 26,2012 17:11

 ՀՀՇ վարչության փոխնախագահ Վահագն Հայոցյանը Aravot.am-ի հետ զրույցում Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի պատմած դրվագի հետ կապված պատասխանեց ճիշտ այնպես, ինչպես ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` «Սուտ է բացարձակ»:

Խոսքն այն դրվագի մասին է, ըստ որի, Սուրեն Սիրունյանի պատմելով, երբ գլխավոր դատախազն առաջին անգամ միջնորդել է ԱԺ-ում, որ Վանո Սիրադեղյանը ձերբակալվի, այն ժամանակ մշակույթի փոխնախարար Արամ Մանուկյանը մոտեցել է Վանո Սիրադեղյանին ու խնդրել, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի, որպեսզի չկորցնի իր պաշտոնը:

Այս առնչությամբ, Վահագն Հայոցյանը հերքելուց հետո, նա որպես ապացույց նշեց. «Կարող եք մտնել Ազգային ժողովի արխիվ ու տեսնել, որ Արամ Մանուկյանը շատ լուրջ ելույթ է ունեցել: Չէր կարող նման ելույթ ունեցողը կողմ քվեարկեր»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Ղազարյանը վստահեցնում է, որ դա հայտնի դեպք է եղել, եւ որ բոլոր ՀՀՇ-ականները գիտեն այդ պատմությունը` Վահագն Հայոցյանը պատասխանեց. «Հովհաննես Ղազարյանը Ազգային ժողովի հետ այնքան էր կապված, ինչքան ՀՀՇ-ն` Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031