Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման և «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը: «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի ուսումնասիրության, մասնավորապես` հանքարդյունաբերության, սեփականաշնորհման, բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու, պետական գնումների գործընթացի ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների, ինչպես նաև ՀՀ Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությամբ արձանագրված փաստերի ուսումնասիրման նպատակով Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար:
Իսկ «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է դատապարտել Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը` որակելով այն որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
«Ժառանգություն» կուսակցություն