Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքելով դատախազության հոխորտանքներին, մանկական խայթոցներին և պարզամիտ հեգնանքին

Հուլիս 26,2012 17:00

Շարունակելով անարժեք վիրավորանքները`  դատախազությունը այդպես էլ  չի կարողանում  հերքել երկու կարևոր հանգամանք

1. Գործի  քննության ընթացքում  հակասական բացատրությունների առկայության դեպքում    պետք է հարուցվեր քրեական գործ,  ինչը  չի արվել:

2. Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը:

Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները:

Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը  ցավոք որևէ բան  չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջկյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած  այլ մարդկանց գործերում:

Այսքանով, մենք սպառված  ենք համարում այս խախտման  հրապարակային քննարկումը: Կշարունակենք  դատախազության և այլ պետական  մարմինների գործունեության մեջ  տեղ գտած մարդու իրավունքների  խախտումների բացահայտման և վերացման մեր  դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված  աշխատանքը:

  Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031