«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հուլիսի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Մելքումով, Մազմանյան, Շիրազ, Բեկնազարյան փողոցների, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, «Հանրապետական» հիվանդանոցի, «Մաշկավեներոլոգիական» դիսպանսերի, ՙՄալայանի անվան ակնաբուժական՚ կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ