Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզում մեկ անչափահաս է հանցագործություն կատարել

Հուլիս 26,2012 16:53

Կապան քաղաքում ընթացիկ տարվա 6 ամիսների տվյալներով` անչափահասների կողմից իրականացված հանցագործության 1 դեպք է գրանցվել` նախորդ տարվա 6 դեպքի փոխարեն: «Նվազել է նաեւ հանցագործ անչափահասների թիվը: Սյունիքի մարզում ընդամենը մեկ անչափահաս է հանցագործություն կատարել: Անչափահասների կողմից կատարած հանցագործությունների նվազման միտում նկատվում է ողջ հանրապետությունում: Այս տարվա 6 ամսվա արդյունքով` հանրապետությունում 68 դեպքի նվազում է արձանագրվել, նվազել է նաեւ հանցագործություն կատարած անչափահասների թիվը` 34-ով, ինչը դրական ու լավ ցուցանիշ է: 1996թ.-ից սկսած՝ մենք այսպիսի ցուցանիշ չենք ունեցել», -Կապանի քաղաքապետարանում տեղական ինքնակառավարման մարմինների խնամակալության եւ հոգաբարձուների հանձնաժողովների, հ/կ-ների եւ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ վիճակագրական տվյալները ներկայացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Հանդիպումը նպատակ ուներ վեր հանելու Սյունիքի մարզում տվյալ ոլորտին առնչվող խնդիրները` հետագայում նպատակային միջոցառումներ ու ծրագրեր իրականացնելու դրանց լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ սեպտեմբերին ընդառաջ, նախապատրաստական ու կանխարգելիչ բնույթի աշխատանքների պլաններ մշակել: Ըստ Նելլի Դուրյանի` դպրոցներում ամենօրյա աշխատանքներ են տարվում, բայց այս ոլորտում լուրջ խնդիր ունեն: Հանրապետության դպրոցների թիվն ավելի է` քան տեսուչներինը, ինչը թույլ չի տալիս գործառույթները լիարժեք իրականացնել:

Տիկին Դուրյանը կարեւորել եւ դրական է գնահատել համայնքային, վերականգնողական կենտրոնների կատարած աշխատանքը: Հատկապես գոհ էր Կապանի վերականգնողական կենտրոնի աշխատանքից, որտեղ հաճախել են 122 անչափահաս, որից 33-ը ոստիկանության Կապանի բաժնի կողմից էին ներկայացվել:

Մինչեւ հուլիսի 27-ը, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով, նմանատիպ հանդիպումներ են անցկացվելու նաեւ մարզի մյուս քաղաքներում` Գորիսում, Մեղրիում ու Սիսիանում: Իսկ հանդիպումներն անցկացվում են «Վորլդ Վիժն»-ի կողմից իրականցվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031