Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատարանում՝ դեպքի վայրում զննություն է

Հուլիս 26,2012 16:39

Այս պահին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում տեղազննություն է իրականացվում իրավապահ մարմինների կողմից: Քիչ առաջ ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանը փորձել էր ինքնավնասել իրեն:

Շտապօգնության ավտոմեքենան արդեն հեռացել է: Դեռ նիստը չի սկսվել:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով փաստաբան Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը միջնորդեցին, որպեսզի սկսվի դատաքննությունը եւ որպես կարեւորագույն վկա ներս հրավիրեն մյուս ամբաստանյալի՝ Վահրամ Քերոբյանի մորը՝ Ռուզաննա Քերոբյանին: Փաստաբաններն ասացին, որ նա տիրապետում է էական նշանակություն ունեցող տեղեկության եւ դա կարող է փոխել դատաքննության ելքը: Վահրամը համաձայն չէր, որ մայրը ցուցմունք տա, իսկ դատախազ՝ Երեւան քաղաքի ավագ դատախազ Սամվել Հարությունյանը չառարկեց, ասելով, որ եթե իրոք էական նշանակություն ունի վկայի ցուցմունքը, ապա ինքը կողմ է միջնորդության բավարարմանը:

Երբ Հովակիմյանը ինքնավնասեց իրեն, այդ պահին վատացավ նաեւ դահլիճում գտնվող Վահրամի մորաքույրը, որին նույնպես անհրաժեշտ եղավ օգնել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031