Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գնդապետ Սամվել Ղուկասյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։
Հրամանագրով, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Ղուկասյանի զինվորական ծառայությունը երկարաձգվել է մինչեւ 2013 թվականի մայիսի 9-ը։
Այս տարվա ապրիլի սկզբին նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանը ազատվել էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։