Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապա» ստրիպտիզ ակումբի աղջիկներին պաշտոնյաներն արհամարհեցին

Հուլիս 26,2012 16:35

«Մի փորձեք փուչիկները, պաժար կընկնի, կվառվենք»,-երեկ կեսգիշերին մոտ անհանգստացած ասում էին Երեւանի «Պապա» ստրիպտիզ ակումբի ուկրաինուհի պարուհիները: Նրանք հայ տղաների հետ փորձում էին օդապարիկ-փուչիկները օդ բարձրացնել, բայց այդպես էլ միայն մեկը բարձրացավ ճիշտ ուղղությամբ: Սակայն այս փոքրիկ անհաջողությունը հավաքվածների տրամադրության վրա չազդեց: Պարուհիներին հաջողվեց բարձրացնել հայ տղամարդկանց տրամադրությունը:

Այլազգի աղջիկների հետ հայուհիներ էլ կային, նրանք էլ պակաս ճկուն չէին: Գալարվում էին, փարվում պարաձողին, վեր ու վար անում, գայթակղում «սեքսի կարոտ» հայ երիտասարդներին: Ի դեպ, ակումբի շեֆությունը հպարտությամբ պատմում էր, որ միակ ակումբն է, որ «անկողնում ստրիպ կպարեն», իհարկե VIP սենյակում: Իսկ արդեն բոլորի աչքի առաջ պարուհիները մերկացան եւ լողացան:

Ի տարբերություն այլ ակումբների՝ աղջիկների վարտիքներն ու կրծկալները չտրաքեցին փողի տրցակներից: Դե, զարգացել ենք, տրցակները միանգամից նրանց վրա ենք նետում:

Ի դեպ, շոուն նախատեսվածից մոտ մեկ ժամ քսան րոպե ուշացումով սկսվեց: Պարզվեց՝ պարուհի աղջիկները սպասում էին հայ պաշտոնյաներին: Նրանց անձամբ էին հրավիրել, սակայն այդպես էլ ոչ մեկը չեկավ: «Սա նրանց վրա հաստատ էժան չի նստի»,-քթի տակ փսփսացին պարուհիներն ու բարկացած ավելի կրքոտ պարեցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմեն ՄԿՐՏՉՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031