Բրիտանացի սկանդալային գերծանր քաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան, որ այս տարվա փետրվարին Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ իր խուլիգանական պահվածքի պատճառով արժանացել էր մարզասերների հակակրանքին, իսկ ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ Դեւիդ Հեյի հետ ծեծկռտուք սարքել, հարկադրաբար բարեգործ է դարձել:
Բանն այն է, որ Չիսորան եւ Հեյը միմյանց միջեւ կայացած մենամարտից առաջ գրազ էին եկել, ըստ որի՝ պարտվողը 20 հազար ֆունտ ստերլինգ պետք է տրամադրի բարեգործական նպատակների: Եվ ահա պարտված Չիսորան կատարել է կրված գրազի պահանջը` նշված գումարը տրամադրելով լեյկեմիայի խնդիրներով զբաղվող «The AfricanCaribbeanLeukaemia Trust» հիմնադրամի ներկայացուցիչներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև