Հենց նոր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր վերսկսվեց «Մոսկվա» կինոթատրոնում գողության գործով Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը, Ստեփան Հովակիմյանը ինքնավնասեց իրեն: Երբ դա նկատեցին նրան ուղեկցողները եւ հայտնեցին դատավոր Պապոյանին, նախագահը հանձնարարեց անմիջապես շտապօգնության մեքենա կանչել, ինչպես նաեւ ամբաստանյալին դուրս բերել նիստերի դահլիճից: Ամբաստանյալը այդ ընթացքում դիմադրում էր ինչպես ուղեկցողներին, այնպես էլ դատական կարգադրիչներին: Երեւանի դատախազ Սամվել Հարությունյանը մոտեցավ ամբաստանյալին եւ փորձեց կարգի հրավիրել նրան:
Այս պահին շտապօգնության աշխատակիցներ են եկել դատարան, նիստը ընդմիջվել է:
Ս. Հովակիմյանի հայրը փորձեց դրսում մոտենալ դատախազ Ս. Հարությունյանին՝ մեղադրելով նրան, որ հարվածել է որդուն: Ամբողջ դատարանի կազմն այժմ դրսում է:
Մանրամասները՝ առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ