Ավան- Առինջի բնակիչ Ջուլիետայի պնդմամբ՝ իր 25 տարվա մշակած հողատարածքը գաղտնի աճուրդով գնել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ, Ջուլիետան պատմեց, որ պարոն Հայրապետյանը հողատարածքը գնել է 2004-ին, իսկ իրեն այդ մասին տեղեկացրել են երկու տարի անց. «2006 թվականից մինչեւ հիմա դատարանների դռներն եմ, չեմ կարողանում իմ իրավունքները պաշտպանել»:
Նրա պատմելով, պարոն Հայրապետյանը իր մարդկանց է ուղարկել իր մոտ՝ 1 քմ-ն 100 դոլարով գնելու առաջարկով. «Ինքը չի գալիս, իր նազիր -վեզիրներին է ուղարկում, միլիցիայով են եկել, թեւս ջարդել են, դուրս չեմ եկել, ասել եմ՝ դուրս չեմ գա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ