Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ օրհներգը` էսպերանտո լեզվով (տեսանյութ)

Հուլիս 26,2012 15:14

Հայաստանի ազգային գրադարանի նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ միջազգային Էսպերանտո լեզվի հիմնադրման և առաջին Էսպերանտո տպագիր գրքի 125-ամյակին նվիրված միջոցառում:

Բացման խոսքում գրադարանի տնօրեն Ռաֆիկ Ղազարյանը հաջողություն մաղթեց հայ էսպերանտիստների միությանը` ասելով. «Որոշեցինք միջոցառումը կազմակերպել համատեղ, քանի որ էսպերանտո լեզվի գոյությունը փաստ է: Դրանով խոսում են եւ գրքեր հրատարակում: Հայաստանում էսպերանտոյի հիմնադիրն է համարվում ակադեմիկոս Գուրգեն Սեւակը, բայց մինչ օրս այդ լեզվի նվիրյալները շարունակում են գործել»:

Ազգային գրադարանի միջոցառումների բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը փաստեց, որ աշխարհի տարբեր երկրների գրադարանների պահոցներում կան էսպերանտո լեզվով բազմաթիվ գրքեր. «Հատկապես մեծ է Վիեննայի հավաքածուն: Էսպերանտոն կիրառվում է մի շարք բնագավառներում ` որպես ճանապարհորդական լեզու»:

Հայ էսպերանտիստների միության նախագահ Սուսաննա Բաղդասարյանը նշեց, որ էսպերանտոն չի փոխարինում ազգային լեզուներին, այլ, որպես օժանդակ լեզու, դյուրին է դարձնում տարբեր ժողովուրդների շփումը. «Էսպերանտոյի դրոշը ներկայացնում է կանաչ հնգաթեւ աստղ, որը խորհրդանշում է հինգ մայրցամաքները, իսկ կանաչը` համերաշխությունը: Այս լեզուն համեմատաբար հեշտ է սովորել, այն գեղեցիկ է, բարեհունչ եւ հիշեցնում է իտալերենը: Էսպերանտոյի բառերն ընթերցվում են այնպես, ինչպես գրվում են, իսկ շեշտը դրվում է նախավերջին վանկի վրա»:

Միջազգային օժանդակ լեզվի ստեղծման գաղափարը ծագել է դեռես հնուց. անտիկ փիլիսոփա Պլատոնն ասել է. «Որքան մեծ բարերարություն արած կլինեին աստվածները, եթե մարդկությանը նվիրեին ընդհանուր լեզու»:

Միջոցառման շրջանակում ցուցվադրվեցին Ազգային գրադարանի` էսպերանտո լեզվով գրքերը, իսկ պատանի էսպերանտիստները ՀՀ օրհներգը կատարեցին էսպերանտո լեզվով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031