Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գենետիկ մոդիֆիկացված սննդի վնասակարության մասին խոսողներին սատանանե՞րն են թելադրում

Հուլիս 26,2012 15:11

Գենետիկ մոդիֆիկացված սննդի վտանգավորության մասին հայտարարողները տգետ են, որ ասում են մեռելածին եւ հրեշային ծնունդներով է սպառնում այդ սնունդն օգտագործելու դեպքում, ուղղակի սպառողներին ահաբեկել է: Այսօր «Փաստարկ» ակումբում նման կարծիք հայտնեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով` «Ես փողոցով, որ ման եմ գալիս, անգլուխ մարդ շատ եմ տեսնում, բայց 4 գլխանի չեմ տեսել: Ի՞նչ է նշանակում հրեշածին, դա նշանակում է երկգլխանի»:

Aravot.am-ի այն հարցին՝ գենետիկ մոդիֆիկացված սննդի վնասների մասին միջազգային մասնագետներն են փաստում եւ եթե դա իսկապես վտանգավոր չէ, այդ դեպքում ինչ նպատակ են հետապնդում, պարոն Պողոսյանն ասաց. «Նպատակը չափից ավելի պարզ է, որքան մարդը տգետ է, այնքան ավելի շատ սատանաներ են երեւում, եկան Կոսմոսից, մեզ թելադրեցին` մեզ ուզում են թույնել: Այդ չակերտավոր մասնագետները գիրք չեն կարդացել, դպրոց չեն գնացել: Գիտական գրականության մեջ ոչ մի փաստարկ չկա, որ վտանգավոր է, իսկ նման հայտարարություններ անողների գրականությունը մակուլատուրա է: Առաջին Նոբելյան մրցանակը գենետիկ մոդիֆիկացված սննդի համար ստացվել է 25 տարի առաջ, դա նշանակում է այդ հրեշածինները պետք է փողոցում ման գային: Եվրոպայում այս խնդիրը լուծված է հետեւյալ կերպ` եթե 0.9% գենետիկ մոդիֆիկացված էլեմենտ կա, ուրեմն պետք է մակնշել, եթե դա վտանգ լիներ իսպառ արգելված կլիներ»:

Անդրադառնալով սննդի ամառային ռիսկերի մասին մեր այն հարցին, թե որն է ամենառիսկայինը, Արմեն Պողոսյանը շեշտեց հատկապես բացօթյա սննդի կետերը եւ կոչ արեց սպառողներին խուսափել օգտվել այն սննդից, որոնք շուտ փչացող են` կարտոֆիլով կամ մսով կարկանդակներից:

Պարոն Պողոսյանը նաեւ սպառողներին կոչ արեց թարմ միս գնելուց հատկապես ուշադրություն դարձնեն անասնաբույժի տրամադրած փաստաթղթի ժամկետի վրա, որը պետք է տեսանելի վայրում լինի փակցված, ընդ որում թարմ մսի վաճառքի համար տրամադրվող փաստաթուղթն ընդամենը մեկ օրվա համար է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031