Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտում տարեվերջին 8-9 տոկոս աճ կանխատեսեց

Հուլիս 26,2012 14:39

Տարեվերջին  գյուղատնտեսության ոլորտում գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր կանխատեսեց 8-9 տոկոս աճ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղնախարարն ասաց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում այդ ոլորտում ՀՆԱ-ը կազմել է 203 միլիարդ 600 միլիոն դրամ , ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի է 8,1 տոկոսով: Ըստ նրա, ամենամեծ աճը գրանցվել է  բուսաբուծության ոլորտում՝  28 տոկոս: Ձեռքբերումներ կան նաեւ  անասնապահության ոլորտում: Այստեղ, ըստ նախարարի, 2 տոկոս աճ է գրանցվել. «Հատկապես բարձր է պտղաբուծության ոլորտում մեր ձեռքբերումները, եթե ամբողջ անցած տարի արտահանել ենք 7300 տոննա ծիրան, այսօրվա վիճակով արտահանվել է 12130 տոննա ծիրան: Եթե անցած ամբողջ տարի մթերվել է 2830 տոննա ծիրան, ապա այս տարի արդեն մթերվել է 6150 տոննա ծիրան»:  Նախարարի գնահատմամբ՝ ծիրանից բացի, առատ է  նաեւ խնձորի ու դեղձի բերքատվությունը, սպասելիքներ ունեն նաեւ խաղողի բերքատվությունից ՝ այս տարվա համար մոտ 6 տոկոսի աճ: Պարոն Կարապետյանն ասաց նաեւ, որ  այս տարի, նախորդ տարվա համեմատ, 25,300 հեկտար ավելի ցանքատարածություններ են  մշակվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031