Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապի լճի աղտոտման պատճառը հենց կարապներն են

Հուլիս 26,2012 14:14

Երեւանը, բացի հազվագյուտ հանդիպող տուֆակերտ շենքերից, գեղեցկացնում են նաեւ ջրային ավազանները: Սակայն մայրաքաղաքի գեղեցիկ տեսքը պահպանելու համար նախ անհրաժեշտ է պահպանել ավազանների մաքրությունը: Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր այն ջրավազանները, որոնք, որ իրենց կառույցի կողմից են սպասարկվում, մաքրվում են յոթ օրը մեկ, քլորով եւ աղտահանիչ նյութերով, որոնք մաքրում եւ վառում են մամուռի շերտը: Ջրի արտաքին մաքրման ամենօրյա աշխատանքները նույնպես իրենք են իրականացնում. «Ամեն ջրավազան իրեն համապատասխան քլորացում է ստանում, որպեսզի ջուրը չմամռակալի եւ չսեւանա»:

«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն այս աշխատանքներն իրականացնում է նաեւ Կարապի լճում, սակայն, չնայած այդ ամենին, նկատվում է լճի` ոչ մաքուր լինելը: Կառույցի տնօրենը դա բացատրում է այսպես. «Նկատած կլինեք, որ լճի ջուրը մաքրելուց 2-3 օր հետո հատակը սեւանում է: Դա ունի պարզ պատճառ`6 կարապները, որոնք բերվել են այս տարի. դրանք շատ են կեղտոտում ջուրը, նույնն է, ինչ ասենք ծրտի 100 հավ, դրան գումարած, քաղաքացիները ինչ պատահի ջուրն են նետում, չնայած, որ ցուցանակ է փակցված, որ չի կարելի լողանալ եւ կերակրել կարապներին: Կարապի լիճը քլորացվում է միայն մեկ անգամ, յոթ օրերի ընթացքում քլոր չենք անում, որպեսզի կարապներին չվնասենք: Եթե մենք քլորացնենք, ես չգիտեմ՝ նրանց կվնասի, թե՝ ոչ: Կան տեղեր, որ դրանից հետո կարապները նորմալ ապրում են: Կենդանաբանական այգու մասնագետներին, երբ հարցրեցի, նրանք չերաշխավորեցին` քլորացումից հետո կարապների աչքերը կկուրանա՞ն, թե՝ ոչ, դրա համար էլ այդպիսին է  լճի վիճակը»:
Կարապներին Կարապի լճից հանելու խնդրանքով «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն չի դիմել Երեւանի քաղաքպետարանին, հակառակը` հենց նրանց կողմից են ստացել կարապների տեղափոխման հանձնարարությունը:

 

Արամ Արարատյան            

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031