Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղարվեստի պետական ակադեմիան թափուր տեղեր չունի

Հուլիս 26,2012 14:07

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը խոսելով քննություններից եւ բուհի խնդիրներից՝ ասաց, որ ակադեմիան բնականոն զարգանում է, այն խնդիրներն էլ, որոնք առկա էին տարիներ առաջ՝ լուծված են: «Սյսօր շատ փոփոխություններ կան: 15 տարի առաջվա համեմատ վիճակը շատ լավ է: Այս պահին մեզ համար ամենակարեւոր հարցերից է լաբորատորիաների վիճակը, ինչն էլ մոտավորապես 2 տարվա ընթացքում կկարգավորվի»,-ասաց  Իսաբեկյանը՝ նշելով, որ ակադեմիան աշխատում է դրսում դիպլոմի ճանաչման ուղղությամբ եւ ի տարբերություն Հայաստանի մյուս պետական բուհերի՝ Գեղարվեստի ակադեմիան այս առումով շատերից առաջ է, քանի որ ավելի վաղ է սկսել այդ գործընթացը:

Իսաբեկյանը նաեւ նշեց, որ դիմորդների թիվն այս տարի ավելի շատ էր, թափուր տեղեր չկային  եւ նույնիսկ լրացուցիչ տեղեր է ավելացվել. «Ինչպես միշտ, այս տարի եւս տրադիցիոն կերպով ամենաշատ դիմորդները մոդելավորման բաժնի համար էին պայքարում, մրցակցություն կար: Ցավոք, քանդակագործության բաժնում խնդիր ունենք, այստեղ քիչ էին դիմորդները, չնայած՝ տեղերը լրացվել են»:

Իսաբեկյանի փոխանցմամբ՝ Գեղարվեստի ակադեմիան դրսից եւս ուսանողներ ունի ու նրանց թիվն արդեն 100-ից ավելի է եւ  հիմնականում Իրանից ժամանած երիտասարդներ են՝ «Իրանում Հայաստանի ոչ բոլոր պետական բուհերի դիպլոմներն են անցնում, մենք այդ քչերից ենք»:

Իսաբեկյանը նաեւ հավելեց, որ 2012 թվականին պետպատվերով ընդունվածների թիվը 48 է, եւ հավելեց, որ ակադեմիան դիմորդների հետ կապված խնդիր չի ունեցել ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիի եւ Դիլիջանի մասնաճյուղերում՝ բոլոր տեղերը լրացվել են:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031