Հայտնի մարդկանց մասին ասեկոսեները բազմազան են. ոմանց համար միևնույն է, թե ինչ կխոսեն իր մասին, ոմանց համար էլ դա մեծ նշանակություն ունի: Վերջին շրջանում հատկապես լուրեր, բացասական կարծիքներ են պտտվում «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասանուհի Շուշաննա Թովմասյանի մասին: Նրան համարում են վատ դերասանուհի, անվանում են «անլվա» (հատկապես սոցիալական կայքերում նկարներ տեղադրելով), «կոչումն էլ» մնացել է սերիալից: սակայն այս ամենի մասին Շուշաննան իր վերաբերմունքն արտահայտեց մեկ բառով՝ անտարբեր եմ: «Մարդ պետք է իրենից ինչ-որ բան ներկայացնի, որ իր մասին խոսեն, ու եթե իմ մասին խոսում են, դա արդեն շատ լավ է, նշանակում է հետաքրքրվում են», – ասում է նա և ավելացնում՝ սկզբում անսովոր էր ու տհաճ նման խոսակցություններն ինձ համար, բայց ժամանակի ընթացքում սովորեցի անտարբեր լինել այդ հարցում: Շուշաննան ոչ մի սոցիալական ցանցում գրանցված չէ, սակայն պատահում է, երբ այնտեղ շրջանառվող լուրերի ու նկարների մասին լսում է ընկերներից, ծանոթներից, այդ ժամանակ փնտրում է, գտնում, սակայն միևնույն է, այդ ամենն ու բացասական կարծիքները ոչ մի ազդեցություն չեն ունենում նրա վրա, ավելին՝ դա նույնիսկ նորմալ է համարում:
Տիգրանուհի Թասլակյան