Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիրիահայ. «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Սիրիայում»

Հուլիս 26,2012 13:56

Այսօր «Նոյյան տապան» ակումբում կազմակերպվել էր ասուլիս` սիրիահայերի` Հայաստանում  ունեցած խնդիրների թեմայով: Մինչ ասուլիսի սկսվելը, կազմակերպիչը տեղեկացրեց, որ իրենց ստացած տեղեկատվության համաձայն`ՀՀ սփյուռքի նախարարություն դիմած 110 սիրիահայերից այստեղ ապրելու հնարավորություն  է տրվել միայն 10-ին: Սակայն սիրիահայ գրող, բանաստեղծ Տիգրան Գաբոյանը դրական է գնահատում այն, ինչ իրականացվում է այժմ` պետական կառույցների կողմից: Ի’նչ է կատարվում Սիրիայում՝ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում. «Այն, ինչ դուք գիտեք, նույնը գիտենք նաեւ մենք»:

Գաբոյանը, ինչպես նախորդ ասուլիսին, այս ասուլիսին նույնպես դժգոհ էր ավիատոմսերի գնի թանկությունից: Դեռ այն ժամանակվանից են դիմել «Արմավիա» ընկերությանը, սակայն մինչ այսօր պատասխան չեն ստացել:
Դեղագործ Կառլո Գասպարյանը եկել է քաղաքացիություն ստանալու համար, եւ եթե կարողանա հաջողացնել իր բիզնեսը այստեղ, ապա կմնա: Նա ընդհանրապես գաղափար չունի, թե ինչու’ են բողոքում մյուս սիրիահայերը, ինքը գոհ է ամեն ինչից: Ասում է, որ իրենք չունեն վիզայի խնդիր:
Սիրիահայ գործարար Վազգեն Մեսրոպյանը հակադարձեց Գասպարյանին եւ փաստեց.   «Սիրիահայերը ունեն վիզայի խնդիր: Այս պետք է շտապ լուծվի: Հայերը սիրիահայերին վերաբերվում են ինչպես սիրիացիներին»:
Իր համոզմամբ, բիզնեսի ոլորտում ամեն ինչ հավասար է: Մարդկային վերաբերմունքը լավ է, միայն լեզվի խնդիր կա. «Սիրիահայերենը չեն հասկանում արեւմտահայերենով խոսողները»:
Սիրիայում ընթացող դեպքերի մասին էլ ասում է. «Որտեղ կա հայություն, նրանք փորձում են չեզոք դիրք պահպանել, ոչ մի քաղաքականության մեջ չեն մտնում: Բայց ասեմ` Հալեպում վիճակը լավ չէ: Մենք չենք վախենում խոսելուց, ուղղակի մտածելով 30-40 հազար հայերի մասին, ովքեր բնակվում են Սիրիայում, ոչինչ չենք ասում: Սա քաղաքական հարց է: Ամերիկան եւ Եվրոպան ցանկանում են Ասադին գահընկեց անել, բայց չի ստացվի, կարծում եմ: Թող լրատվամիջոցները չասեն, որ սա քաղաքական թեքում ունի»:
Մեսրոպյանի եղբայրն ու քույրը արդեն այստեղ են: Եղբայրը եկել է Թուրքիայով, քանի որ ինքնաթիռի մեջ տեղ չի եղել: Ասում է` թուրքական սահմանը նորմալ են անցել: Իսկ այսօր էլ, երբ խոսել է Սիրիայում բնակվող իր բարեկամի հետ, պարզել է` վիճակը գնալով թեժանում է:
Գործարար, ոսկեգործ Վիգեն Բոչյաքչյանն էլ հուսով է` ամեն ինչ լավ կլինի եւ իրենք կգնան-կգան Սիրիա: Նա եւ Գաբոյանը միասին փորձելու են իրականացնել հագուստի ներկրման բիզնես: Դրա հաջողման դեպքում նրանք կշարունակեն ապրել այնպես, ինչպես մինչեւ այսօր:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031