Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը օրերս «Առավոտի» հետ զրույցում ասել էր, որ մանկատան սաներին պատրաստվում են տանել Թուրքիա՝ Պոլսո պատրիարքարանի հրավերով, «Նունյոս» հայ-շվեդական կազմակերպության աջակցությամբ, ինչը հաստատել էր նաեւ «Նունյոս» հիմնադրամի տնօրեն Նուշիկ Մելքոնյանը: Երեկ տիկին Նուշիկը եկավ խմբագրություն՝ իր հետ բերելով ոչ միայն մեկնող երեխաների ու նրանց ուղեկցողների ցանկը, այլեւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից արված հրավերը: Նա նշեց, որ մեկնում են օգոստոսի 10-ին՝ 10-օրյա ժամկետով: Տիկինը համոզված է, որ երեխաները Արեւմտյան Հայաստանը տեսնելուց հետո տպավորված կվերադառնան:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ