Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալներ՝ օլիմպիական խաղերի մեկնարկի նախաշեմին

Հուլիս 26,2012 13:06

  Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի դադարում զարմացնել իր ընդունած տարօրինակ որոշումներով:
Բառացիորեն մի քանի օր առաջ ԶԼՄ-ներն ահազանգեցին, որ մերժվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, որը նաեւ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, հավատարմագրումը: Լրատվամիջոցներն այդ առիթով մտահոգվել էին նաեւ, որ հնարավոր է՝ ի պատասխան դրա, Բելառուսի մարզիկները բոյկոտեն օլիմպիական խաղերը:
Հիմա էլ տարօրինակ փոփոխություն է կատարվել լողափնյա վոլեյբոլի կանոններում, համաձայն որի ավանդական լողազգեստներին փոխարինում են կիսավարտիքներն կիսաշապիկները: Շատ մասնագետների համոզմամբ, այս նորարարությունը ուղղակիորեն վտանգում է մարզաձեւին: Առավել եւս, որ բաց մարզահագուստը գործնական նշանակություն ունի մարզիկների համար: Նրանք խաղում են արեւի տակ, շոգին ու նրանց մկանները առավելագույնս պետք է ազատ լինեն, զերծ՝ ջերմության ավելորդ ազդեցությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031