Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվում է ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման ծրագիրը

Հուլիս 26,2012 12:50

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2012 թ. ապրիլի 12-ի թիվ 443-Ն որոշման մեջ, նկատի ունենալով, որ «ՀՀ ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ծրագրի ֆինանսավորման, ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների կառավարման, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման եղանակների հետ կապված մի շարք հարցեր։

Կառավարությունը «հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 25-ի «Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 670 որոշումը և 2011 թ. փետրվարի 17-ի «Պետական գրանցման և պետական հաշվառման վկայականների ձևերը հաստատելու և ՀՀ կառավարության 2001 թ. հուլիսի 4-ի թիվ 601 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 116-Ն որոշումները։

Գործադիրը հաստատել է ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը, երեք այլ որոշումներով լուծարել է «Ծովափնյա Արեգունի», «Վայոց ձոր», «Ավտոտրանսպորտի» ՊՓԲԸ և «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունները։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ծախսերը ֆինանսավորելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացրել է 8885.4 հազար դրամ։

«Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» Կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին է նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը։

Երկու որոշումներով գործադիրը կարգավորել է ՀՀ ոստիկանության նորաստեղծ ստորաբաժանման` Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի հատուկ գումարտակի ծառայողների աշխատանքի վարձատրության չափերը, հստակեցրել է ՀՀ ոստիկանության ծառայողի երդում տալու կարգը, «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ին տարածքով ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություն է կատարել իր 2012 թ. մայիսի 10-ի թիվ 582-Ա որոշման մեջ։

Հաստատվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը և օրինակելի կանոնադրությունը։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031