Մի շաբաթ առաջ ՀՀ բնապահպանության նախարարության միջոցով «Դիլիջան» ազգային պարկ են բերվել ֆրանսիական եւ գերմանական 8 այծեր: Դրանից մեկն արու է, մնացածը` էգ: Նախատեսվում է ժամանակի ընթացքում ընտանի, սակայն եղնիկի նման գեղեցիկ այդ կենդանիները բազմացնել, այծերից ստացված կաթն ու պանիրը իրացնել էկո խանութի միջոցով:
Ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանն ասաց, որ ինքն ազգային պարկի գիտական բաժնին հանձնարարել է համացանցի միջոցով տեղեկանալ, թե այծերը ինչ հիվանդություններով կարող են հիվանդանալ, դրանց դեմ ինչ բուժամիջոցներ կան, որպեսզի նման դեպքերում կարողանան այծերին բուժել:
Պարոն Դավթյանին հարցրեցինք, թե այծերը որսագողերի բաժին չե՞ն դառնա:
Կարդացեք նաև
– Չէ, մեր վարչական շենքին հարակից տարածքում 1 հա տարածք ենք ցանկապատել, այծերն այնտեղ են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ