Լրահոս
Օրվա լրահոսը

Իսագուլյան. «Եթե ընդդիմությունը մնա այս մակարդակում՝ գործող նախագահին այլընտրանք չի լինելու

Հուլիս 26,2012 12:17

Հատված Ազգային ժողովում հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Առաջիկա նախագահական ընտրություններում կարելի՞ է ակնկալել լուրջ մրցակցություն։
-Հայաստանում, իրոք, ընդդիմությունը չի կարողանում միասնական լինել, մեկ թեկնածու առաջադրել: Եվ ոչ մեկին դրա համար ընդդիմությունը չի կարող մեղադրել: Իշխանությանը մեղադրելը բացարձակապես անիմաստ է:
Պետության առջեւ ծառացած շատ խնդիրների լուծումները գործող նախագահը հստակ ձեւակերպում է: Գուցե նախագահի առաջարկած լուծումները շատերին դուր չեն գալիս, սակայն ընդդիմադիր ուժերը դրանք միայն մերժում են ու փոխարենը ոչինչ չեն առաջարկում: Ընդդիմությունը այլընտրանք չի ներկայացնում, իսկ դա նշանակում է, որ առաջիկա ընտրություններում գործող նախագահի շանսերը շատ ավելի նախընտրելի են, քան մյուսներինը:
Նոր սերունդը, երիտասարդությունը ցանկանում է լսել կոնկրետ խնդիրների հստակ լուծումներ, որպեսզի միանշանակ պատկերացնի, թե ինչ է սպասվում ապագայում եւ այդ ապագայում որն է լինելու իր տեղը: Այն քաղաքական ուժը, որը կարողանա այս լուծումները առավել ճշգրիտ ձեւակերպել ու ներկայացնել, նրան էլ կուղեկցի հաջողությունը ընտրությունների ժամանակ:
Իհարկե, որոշիչ նշանակություն կունենա նաեւ կուսակցական աշխատանքը: Հանրապետականը խորհրդարանական ընտրություններից հետո իր բոլոր շտաբները դարձրել է կուսակցական գրասենյակներ, վաղը դարձյալ վերածելու է նախընտրական շտաբների եւ շատ ավելի արդյունավետ է աշխատելու, քան մյուսները:
Այսօր ընդդիմադիր բոլոր կուսակցությունների շտաբները լուծարված են, սկզբնական կազմակերպությունները անդամալույծ են: Բնականաբար նրանք հաջողության հասնելու նվազ շանս ունեն: Ընդդիմությանը մնում է դարձյալ հին գործելաձեւը՝ իր 5-7 տոկոս քվեատուներին հանել փողոց եւ փորձել ստեղծել իշխանությունը փոխելու իրադրություն:
Իշխանությունն այս իրավիճակում ունի նման զարգացումները կանխելու սահմանադրական իրավունք: Եթե ընդդիմությունը մնա այս մակարդակում եւ նոր ոչինչ չձեռնարկի, առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահին այլընտրանք չի լինելու:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031