Սիրիահայերը համոզված են, որ Հայաստանի իշխանությունները իրենց համայնքինանտարբերության են մատնել, պետական մակարդակով օգնության ձեռք չեն մեկնում, իրենց չեն այցելում Ռուսաստանի թելադրանքով:
Սիրիայում իշխանությունների դեմ մեկ տարուց ավելի ձգվող ընդդիմության ահաբեկչական պայքարը ստիպում է այնտեղ ապրող հայերին արտագաղթել Հայաստան:
Մինչդեռ, այս ընթացքում Հայաստանի իշխանությունները պաշտոնապես ոչ մի աջակցություն չեն տրամադրել սիրիահայերին այստեղ տեղափոխվելու, իսկ գաղթածներին` ապաստան տրամադրելու համար:
Իսկ Հայաստանի մասին վեհ և լավ պատկերացումներ ունեցող հազարավոր սիրիահայեր հայրենիքի ճանապարհին բախվում են բազմաթիվ խոչընդոտների՝ ազգային ավիափոխադրող «Արմավիայի» կողմից տոմսերի թանկացումից մինչև պետական պատկան մարմինների անտարբեր վերաբերմունքը, ինչը լրատվամիջոցներին ուղղված բաց նամակի առիթ է դարձել.
Կարդացեք նաև
«Այդ երկիրը (Ռուսաստանը) դեռեւս սիրիական հակամարտութեան առաջին օրերից էր ՀՀ ղեկավարութեանը ստիպել սիրիահայերին դարձնել Սիրիայի նախագահի կողմնակիցը` թէեւ Հայաստանեայց եկեղեցին և սիրիահայերի ընտրանին սիրիահայերին հանդէս էին բերում իբրեւ Սիրիայի հայրենիքին և Սիրիայի ժողովրդին նուիրուած քաղաքացիներ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ