Քիչ առաջ կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ: Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատները ՀՀ նախագահի լուսանկարը դրել էին իրենց ոտքերի տակ, ինչը ոստիկաններից մեկին զայրացրեց: Նա պատռեց նախագահի լուսանկարը, պնդելով, որ չի ցանկանում, որ իր նախագահի լուսանկարը ցուցարարները դնեն ոտքի տակ: Այս պահին էլ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ վիճաբանությունը շարունակվում է, ցուցարարները նախագահի նոր լուսանկար են հանել եւ նորից դրել ոտքերի տակ: