Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը՝ ՀԱԿ ակտիվիստների դատավճռի մասին. «Կարելի էր ավելի մեղմ վերաբերվել, քանի որ նրանք երիտասարդներ են»

Հուլիս 26,2012 11:41

Դատարանը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին հուլիսի 20-ին դատապարտեց 6 տարի ազատազրկման: Մյուս ամբաստանյաքները՝ ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Արտակ Կարապետյանը, դատապարտվեցին 2-3 տարի ազատազրկման:

ՀԱՐՑ. Ինչո՞ւ ՀՀ ոստիկանությունը եւ դատարանը «վճռականորեն» գնացին մինչեւ վերջ ու երիտասարդներին արժանացրին ամենախիստ պատժին։ Արդյոք վճիռն իր մեջ քաղաքական պատվեր չի պարունակում։

ՊԱՏԱՍԽԱՆ. Անկեղծ ցավում ենք Հայ ազգային կոնգրեսի այս չորս երիտասարդ ակտիվիստների համար։ Մենք՝ որպես քաղաքացի, ունենք մեր դիրքորոշումը, սակայն, պահելով օրենքի պահանջը, իրավունք չունենք որեւէ կերպ միջամտել դատական գործընթացին՝ որեւէ կարծիք կամ դիրքորոշում հայտնելով։ Այնուամենայնիվ հուսով ենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանն ավելի մեղմ մոտեցում կցուցաբերի երիտասարդների հանդեպ։

Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

ՊԱՏԱՍԽԱՆ. Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ իրավական հարթությունում գտնվող հարցերը ճիշտ չէ տեղափոխել քաղաքական հարթություն։ Ցանկացած նման հարց, որի լուծումն իրավական դաշտում է, պետք է լուծվի հենց իրավական դաշտում։ Ինքս մասնագիտությամբ իրավաբան չեմ եւ դժվարանում եմ ասել՝ այդ պատիժն ամենախիստն էր, թե ամենաթույլը, թե առհասարակ նման պատիժ պետք էր տալ։ Գործի մանրամասներին ես անձամբ ծանոթ չեմ, բայց հաշվի առնելով նրանց տարիքը, կարելի էր ավելի մեղմ վերաբերվել, քանի որ նրանք երիտասարդներ են, եւ իրենց կյանքն առջեւում է։ Ես շատ կուզեի, որ մենք ի վերջո համոզված լինեինք, որ իրավական համակարգն այնպիսին է, որ քաղաքական պատվերի ազդեցության տակ չի կարող ընկնել եւ չպիտի ընկնի։ Չեմ կարծում, որ կա քաղաքական պատվեր։ Հարցը լուծվել է իրավական հարթությունում։ Մենակ իրե՞նք են ոստիկանների հետ բախվել, ինչո՞ւ իրենց պատժեցին. ես հարցին պատասխան չունեմ։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031