Շվեյցարիայի Բիլ քաղաքում շարունակվող շախմատային փառատոնի շրջանակներում անցկացված «Շախմատ 960» մրցաշարում, այսպես կոչված՝ Ֆիշերի շախմատում, հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը յոթ հնարավորից վաստակելով հինգ միավոր՝ ճանաչվեց 3-րդը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանն այդ մրցաշարին չէր մասնակցում:
Ներկայումս մեր երկու գրոսմայստերները նույն տեղում հանդես են գալիս բաց մրցաշարում: Կայացած երկու տուրերում Հրանտը հաղթել է մրցակիցներին եւ երկու միավորով մի խումբ այլ շախմատիստների հետ մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում է: Սերգեյ Մովսիսյանն առայժմ վաստակել է 1,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ