Լոնդոնում վաղը մեկնարկող ամառային 30-րդ օլիմպիական խաղերում Ռուսաստանի Դաշնությունը մասնակից մարզիկների քանակով ամենաներկայացուցչական երկրներից է:
Արդեն գրեթե ամբողջությամբ հայտնի են այն մարզիկների անունները, որոնք պայքարելու են ամենաբարձր տեղերի համար: Եվ ուրախալի է, որ նրանց մեջ կան երեք հայեր: Մասնավորապես, ձյուդոյի մրցաշաշարում մինչեւ 60 կգ քաշային կարգը ներկայացնելու է Արսեն Գալստյանը: Մինգամից երկու հայ կա բռնցքամարտի օլիմպիական հավաքականում եւ նրանց հետ մարզիչները մեծ հույսեր են կապում: 49 կգ քաշային կարգը ներկայացնելու է Դավիթ Հայրապետյանը, իսկ 52 կիլոգրամում՝ Միշա Ալոյանը: Ընդ որում, Միշան Ռուսաստանի ազգային հավաքականի միակ անդամն էր, որ անցած տարի Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում, չնայած իր հանդեպ հանդիսականների ցուցաբերած վայրենի ագրեսիվ վերաբերմունքին, հաղթեց բոլոր մրցակիցներին եւ նվաճեց Ռուսաստանի համար միակ ոսկե մեդալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ