Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահական ընտրության կոնտեքստը

Հուլիս 26,2012 10:58

Դատելով վերջին շրջանի զարգացումներից՝ հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ, հատկապես Ռուսաստանից տարբեր մակարդակի նշանակալից պատվիրակությունների հայաստանյան այցերի տեսքով, Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանում լրջորեն բարձրացնել Եվրասիական միության գաղափարը և այն առաջ մղել բոլոր հնարավոր խողովակներով: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ինքնաբերաբար հառնելու է հակադիր հարցը՝ եվրաինտեգրացիայի ճակատագրի խնդիրը, հատկապես այն պարագայում, երբ պաշտոնական Երևանը վերջին շրջանում բազմաթիվ անգամներ հայտարարել է Եվրամիությանն ուղղված քաղաքական կուրսի ընտրության, Եվրամիության հետ ազատ առևտրի ռեժիմի և ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացի մեկնարկի մասին:

Այլ կերպ ասած` այդ երկու խնդիրները, այդ երկու ուղղությունները փոխադարձաբար անպայմանորեն սրելու են միմյանց, և ըստ էության հենց այդ հակադրության տակ էլ ընթանալու են Հայաստանում առաջիկա նախագահական ընտրության հետ կապված ներքաղաքական գործընթացները: Խոսքը, իհարկե, ոչ անմիջականորեն այդ գործընթացների բովանդակության, որքան կոնտեքստի մասին է: Այսինքն` Հայաստանում գործընթացը շարժվելու է հենց այդ տրամաբանությամբ՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարի սրության կոնտեքստում: Իսկ դա նաև նշանակում է, որ ոչ ուղղակիորեն, ոչ բառացիորեն, բայց քաղաքական ուժերն ըստ էության բաժանվելու են հենց այս դիրքերի միջև՝ կամա, թե ակամա:

Ընդ որում, սա ամենևին չի նշանակում լինել կա՛մ այս ճամբարից, կա՛մ այն` մոռանալով կամ անտեսելով գլխավորը՝ Հայաստանը: Պարզապես տարիների ընթացքում Հայաստանի ինքնիշխանության զգալի կորստից հետո ներկայումս հասունացել է մի պահ, երբ հանուն այդ ինքնիշխանության վերականգնման և հանուն Հայաստանի անհրաժեշտ է լինելու ընտրություն կատարել հենց ճամբարների միջև` առնվազն դիվերսիֆիկացնելով ներկայիս գրեթե միակողմանիորեն հօգուտ Ռուսաստանի «ստատուս-քվոն»:

Դժբախտաբար, Հայաստանում ներքին խնդիրների ընթացքի սցենարները պայմանավորված են լինելու արտաքին դիլեմայի` թեկուզ միջանկյալ հանգուցալուծմամբ, և ինչպիսին լինի այդ հանգուցալուծումը, այնպիսին էլ երևի թե կլինեն ներքին զարգացումները` իրենց տրամաբանությամբ և արդյունքներով: Ըստ այդմ, հնարավոր կլինի ասել, թե ինչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը՝ փոփոխությունների՞, թե՞ լճացման ու հետընթացի, և թե քաղաքական ուժը ինչ ընթացքի համար է, կամա, թե ակամա, ստանձնում քաղաքական ու պատմական պատասխանատվությունը:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031