Ջերմուկում ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը մոտենում է եզրագծին:
Ութերորդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Եկատերինա Կովալեւսկայայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Չժաո Սյուեին: Էլինան 4,0 միավորով 12 մասնակիցների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ նրանից կես միավոր պակաս վաստակած Լիլիթը 9-րդն է:
Այսօր իներորդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով հանդիպում է ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւայի, իսկ Լիլիթը՝ առաջատար Ցզյու Վենցզյուի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ