Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում, կան զոհեր և վիրավորներ (ֆոտոշարք)

Հուլիս 26,2012 10:44

Այսօր՝ հուլիսի 26-ին, գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 54-ամյա Աշոտ Ահարոնյանը, վարելով «Գազ 24» մակնիշի 07 ՕՕ 665 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում՝ Լանջիկ գյուղի ճանապարհին, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Գյումրի քաղաքի Ա. Պետրոսյան փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Հովհաննիսյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 27 ՍԼ 940 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Օպելի վարորդ» Ս. Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ «Օպելի» ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 59-ամյա Սարգիս Հակոբյանը, 30-ամյա Վազգեն Հակոբյանը, 31-ամյա Վրեժ Հակոբյանը և 27-ամյա Գրիգոր Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Հիվանդանոց տեղափոխվելուց 1 ժամ անց Ս. Հակոբյանը մահացել է: Վերջինս Վրեժ և Վազգեն Հակոբյանների հայրն էր:
Բժշկական կենտրոնից Գ. Շամշյանին հայտնել են, որ Ա. Ահարոնյանը պետք է տեղափոխվի Երևան՝ Մալայանի անվան բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել վթարից կարճ ժամանակ անց ժամանած Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ:
Վիրավորներին օգնություն են ցուցաբերել նաև Լանջիկ գյուղի բնակիչներն ու այդ պահին վթարի վայրում գտնվող քաղաքացիները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության վարչության Մարալիկի հրշեջ-փրկարարները:
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝հատուկ տեխնիկայի միջոցով կտրելով մեքենան:
Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի վայրից մոտ 15 մ հեռավորության վրա դրված էր ծաղկեպսակ, քանի որ նշված վայրում մի քանի օր առաջ, հերթական ճանպարհատրանսպորտային պատահարն էր տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Վոլոդյա Մուրադյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
PrevPhoto
NextPhoto
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031