Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեծանիվով եւ հեռադիտակով` կենու անտառի միջով

Հուլիս 25,2012 22:31

Հուլիսի 24-ին  Տավուշի մարզ էր այցելել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա  «Դիլիջան» ազգային պարկում, Տավուշի մարզպետարանում եւ  անտառի ուսուցման   «Զիկատար»  կենտրոնում քննարկեց մարզի բնապահպանական խնդիրները: Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող անտառի ուսուցման  «Զիկատար»  կենտրոնում Արամ Հարությունյանը  մասնակցեց «Այցելուների կենտրոնի» հանդիսավոր բացմանը:  Այն ստեղծվել է Բնության համաշխարհային հիմնադրամի  ֆինանսավորմամբ: Կենտրոնը  հագեցած է համակարգիչներով, ինտերնետ կապով, կենտրոնի աշխատակիցները զբոսաշրջիկներին տեղեկատվություն են տալիս զբոսաշրջային 4 երթուղիների վերաբերյալ: Երթուղիների  վերաբերյալ  ճանապարհային նշաններ եւ տեղեկատվական վահանակներ են տեղադրված, զբոսաշրջիկներն այդ երթուղիներով  կայցելեն  նաեւ պատմամշակութային հուշարձաններ: Երթուղիներից մեկը ձգվում է  գեղատեսիլ կենու անտառի միջով:   Կենտրոնը զբոսաշրջիկներին  տրամադրում է   հեծանիվներ, ձկնորսական պարագաներ, վրաններ, հեռադիտակներ, գնդակներ, «Զիկատար»կենտրոնում  առկա են զբոսաշրջիկների գիշերակացի համար լավ պայմաններ:  Ստացված հասույթը սահմանամերձ  Կողբ  համայնքի համար այլընտրանքային եկամտի աղբյուր է : Այդ ծրագրով Կողբ համայնքում  ստեղծվել  է  նաեւ  էկոլոգիապես մաքուր պտուղ-հատապտղի ընդունման կետ:

Բնապահպանության նախարարը բարձր  գնահատեց «Զիկատար» ուսումնական կենտրոնի գործունեությունը: 2012թ.   ապրիլ- հունիս ամիսներին  այստեղ կազմակերպվեցին բնության հատուկ պահպանվող տարածքների  վերաբերյալ ուսուցումներ, որոնց մասնակցեցին  8 լրատվամիջոցների, բնապահպանական թվով  7  ՀԿ-ի  ներկայացուցիչներ ,  նաեւ   Տավուշի մարզի  Կողբ եւ Ջուջեւան  համայնքների բնակիչներ, որտեղ իրականացվում է  համայնքային անտառկառավարման ծրագիր:  Արամ Հարությունյանը կարեւորելով լրագրողների համար մասնագիտական ուսուցումը, նշեց.

-Ցավոք սրտի, մենք շատ դեպքերում ականատես ենք լինում այնպիսի նյութերի, վերլուծությունների, որոնք իրականության հետ քիչ կապ ունեն :

Բնապահպանության նախարարը  հանրապետական մի շարք լրատվամիջոցների թղթակիցների, այդ թվում` Տավուշի մարզում  «Առավոտի» թղթակցին հանձնեց բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ սեմինարին մասնակցելու հավաստագիր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031