Նորագույն տեխնոլոգիաները մեծ արագությամբ զարգանում են ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Համացանցի դերը նույնպես մեծ դեր է խաղում մեր կյանքում: Սակայն դա իր լավ կողմերից բացի, ունի նաեւ բացասականները: Այժմ մենք հնարավորություն ունենք անվճար ներբեռնելու այն երգը, որը ցանկանում ենք, չհասկանալով, որ խախտում ենք երգիչների հեղինակային իրավունքը: Դրա վերացման համար է, որ ստեղծվել է MuzOn.am կայքը: Կայքի հիմանդիրների խոսքով, իրենց նպատակն է` օրիանական ճանապարհով երգեր ներբեռնելու հնարավորության ընձեռումը, երգերի իրավատերերին հեղինակային իրավունքի խախտման պաշտպանումը եւ վերջիններիս ստեղծագործական սեփականության հարստահարումից եւ յուրացումից զերծ պահելը. «MuzOn.am-ը համախմբում է հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր կատարողների ստեղծագործությունները: Կայքի այցելուներին հնարավորություն է տրվում անվճար ներբեռնել նախընտրած երաժշտությունը մինչեւ` 20 վայրկյան գովազդային տեսանյութ դիտելուց հետո, այդ ձեւով վճարելով իրավատիրոջը յուրաքանչյուր ներբեռնված ստեղծագործության համար»:
Ըստ նրանց`արդյունքը կլինի հետեւյալը` կայքի այցելուն անվճար ներբեռնում է իր նախընտրած երգը, իսկ հեղինակը վարձատրվում է յուրաքանչյուր ներբեռման համար, շնորհիվ այցելուի կողմից դիտված գովազդային տեսանյութի:
Արամ Արարատյան