«Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության միջեւ ծագած հակասությունների հարցով, նախարարության կողմից ուսումնասիրությունների եւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի»,- այսօր նման հայտարարություն է տարածել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Նախարարությունը կարեւորելով բարեգործության նշանակությունը մեր ժողովրդի սոցիալական շերտերի համար, իր հաղորդագրության մեջ խոստացել է այսուհետ ավելի հետեւողական լինել, «որպեսզի այդ գործառույթներն իրար չխոչընդոտեն»։
Կարդացեք նաև
Նկատենք, որ արդեն քանի ամիս է ուղեւորափոխադրումներով զբաղվող այդ երկու ընկերությունները միլիոնների վնասներ են կրել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսների պատճառով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ