Պարզվում է՝ Շիրակի ներկա մարզպետ, նախկին ոստիկան, ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Աշոտ Գիրգրյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի հաղթանակի գրավականն է: Այսօր նա մեր թղթակցին ասել է, թե քանի ինքը կա, ՀՀԿ-ն Շիրակում միշտ հաղթելու է: Այս օրերին Աշոտ Գիզիրյանը գտնվում է արձակուրդում, սակայն պատասխանել է մեր թղթակցի հարցերին: Հայտնի է նաեւ, որ անցած խորհրդարանական ընտրություններում Գյումրում Հանրապետական կուսակցությունն ավելի քիչ ձայներ է ստացել, քան ԲՀԿ-ն:
– Պարոն Գիզիրյան, ինչպե՞ս եք պատկերացնում իշխանությանն իրեն այլընտրանք հայտարարած ԲՀԿ փոխնախագահի հետ Ձեր համատեղ աշխատանքը մարզում:
– Արդեն իսկ ընտրությունները եղե՞լ են եւ ԲՀԿ-ական քաղաքապետ կա՞ : Երբ որ սեպտեմբերին ընտրությունները կկայանան, ԲՀԿ-ական քաղաքապետն կընտրվի, էն ժամանակ էլ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին եւ կասեմ, ոնց ենք մենք աշխատելու : Ոնց որ բոլորի հետ, էնպես էլ իր հետ :
Մանրամասն՝ կարդացեք այստեղ