ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր հայտարարել է մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք կնպաստեն Հայաստանում 2012 – 2013թթ. տեղական ինքնակառավարման և նախագահական ընտրությունների նախաշեմին կանանց` քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու հնարավորությունների ընդլայնմանը:
Հայտարարությունը տեղի ունեցավ ի հաջորդում Սորոկինի և Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի հանդիպմանը. ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրում Նիդեռլանդների կառավարությունը:
«Տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպես նաև հասարակական կյանքում կանանց մասնակցության խթանումը ժողովրդավարության առաջընթաց ապահովելու կարևոր գործոն է: Դրական ազդեցությունը, որ կանանց մասնակցությունն ունի կայունության և անվտանգության վրա հասարակական կյանքում, անհերքելի է», – ասաց Սորոկինը:
Ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն, այդ թվում` լավագույն փորձի վերաբերյալ ուսուցողական սեմինարներ` խրախուսելու կանանց` որպես առաջնորդներ, որոշում կայացնողներ և թեկնածուներ, կատարելագործելու գենդերային հարցերի շուրջ քաղաքական ծրագրերի մշակման, արդյունավետ քարոզչության և լրատվամիջոցների հետ աշխատանքի կարողությունները:
«Ես տպավորված եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հաստատակամությամբ և եռանդով և հավատացած եմ, որ իրենց աշխատանքը` ներառյալ համայնքային մակարդակում, կօգնի ապահովել կանանց բարձր մասնակցությունը տեղական ընտրությունների ընթացքում», – ասաց Լանգենբերգը հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որոնց կողմից կիրականացնեն ծրագրերը: