Դատախազության կողմից անարժեք և վիրավորական պիտակներով, դատարկ ու մոլորեցնող «փաստարկներով» համեմված դեմագոգիկ և երկարաշունչ հայտարարությանը թերևս անիմաստ է մանրակրկիտ անդրադառնալը:
Ցավոք, օրինականության, արդարության և ճշմարտախոսության հետ հեռավոր աղերսներ ունեցող դատախազության առանձին անհատներ տասնամյակներ շարունակ վարկաբեկել են իրենց համակարգը, այժմ էլ փորձում են վարկաբեկել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
Մենք բարձր ենք գնահատում դատախազության հարյուրավոր ազնիվ և գրագետ աշխատակիցների գործունեությունը, և վստահ ենք, որ առանձին դատախազների խախտումները չեն ստվերի ողջ համակարգի գործունեությունը: Հուսով ենք, մոտ ապագայում, մարդու իրավունքների և օրենքի խախտումները այդ համակարգի կողմից էականորեն կնվազեն:
Միևնույն ժամանակ հայտնենք, որ Անահիտ Վարդանյանի գործով դատախազության խախտումների նոր մանրամասները ներկայացված են այստեղ:
Պաշտպանի աշխատակազմ