Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի պատասխանը Աշոտ Աղաբաբյանին

Հուլիս 25,2012 18:26

Ցավում եմ, որ հայոց ազգի  մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի  հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն  իրավունք չուներ  Ազգային  Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը  գրելու, սեփականաշնորհելու ազգի  հարստությունը՝ ՛՛ Հրազդան՛՛   մարզադաշտը:

Նա  պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի  անձնավորություն է, որը բացի աշխարհիկ  հաճույքներից ոչ մի այլ  նորմալ  բանի հակում չունի, նա այդ  հաճույքների համար անգամ  հայրենիքը կարող է ծախել:

Աշխարհիկ  հաճույքները  նրան հասցրել են  այն աստիճանի, որ  ինքն իրեն ժամանակից շուտ  թոշակի է ուղարկել, այլապես թերթից  թերթ թռնելով, զառանցանքներ չէր  արտահայտի:

Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ   Աջափնյակում ոնց են մարդիկ  իրեն ատում: Եթե  հեղինակություն ուենենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետևում պահ չէր մտնի:

Մորուք պահելով,  պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա,  ես ամեն ինչ կանեմ,  որ մարդիկ քո իսկական  անդեմ կերպը  տեսնեն՝ առանց մորուքի:

Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ  այդ  հոգեբանությամբ էլ մնացիր,  դռներս չոքած էիր, ընտանիքիդ  անդամների  հետ ՛՛Օազիսում՛՛ շնորհակալություն էիր  հայտնում, որ  ես քեզ   օգնեցի   պատգամավոր  դառնալ:

Մոռացել ես ոնց էիր ընկել  ոտքերս ու խնդրում էիր, թե  պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ  չբողոքարկի ընտրությունների արդյունքները:

Լսիր դու, այ  չար,  ես նախկինում էլ , հիմա էլ   ու քաղաքապետ չլինելով էլ,   կմնամ  այն մարդը, ինչ եղել եմ:  Բայց քեզ նմանները, որոնք անգամ  հրապարակային  ծեծվելուց չեն  ամաչել,   ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ  խայտառակել ու  խայտառակում են  կուսակցությունը, Ազգային Ժողովը  և    հայ  մարդու կերպարը:

Դու  ինչ ես արել Գյումրու համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտեցիր, որ  քեզ նմաններին  ուղղակի քշելու եմ Գյումրուց:

Տղա ես դարձել,  բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա:

Դու իսկական  Վասակյան ես, դու ինչ  Աղաբաբյան:

 

Դեռ այսքանը:

Գյումրու քաղաքապետ  Վարդան Ղուկասյան

  Հ.Գ.

Կյանքում  ոչ մի բանի համար  չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու  անգամ պատգամավոր եմ  դարձրել: Չկարողացա դիմանալ  դրա և դրա գերդաստանի աղերսանքներին և աջակցեցի:  Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին  ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր  տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ:

Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու   իրավունք ունեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031